Մեր Պատմությունը

«Նոր Լույս» Մենթորինգ կենտրոն երիտասարդների համար ՀԿ-ն հիմնադրվել է 2009 թին Արա և Ռիչարդ Չաքերյանների կողմից: Կազմակերպության հիմնական նպատակներն են հասուն անհատների օգնությամբ օգնել դեռահասներին` ապահովելով միջանձնային հարաբերություններ և այնպիսի փորձ, որը դեռահասներին կնախապատրաստի դառնալ ինքնավստահ անձնավորություններ: Դեռահասներն ընդգրկվելով մեր ծրագրում` հանդիսանում են մեր կազմակերպության մենթիները, այսինքն այն անհատաները, նորոնց հետ աշխատելու են մեր կամավոր մենթորները:

«Մենթոր» բառը ծագել է «Ոդիսական» էպիկական պոեմից: Երբ Ոդիսևսը մեկնում էր մասնակցելու Տրոյան պատերազմին, իր դեռահաս որդու դաստիարակությունը վստահեց ընկերոջը` Մենթորին: Այստեղից էլ առաջացել է «մենթոր» բառը: Ստանալով էմոցիոնալ օգնություն և սոցիալական փորձ մենթորներից` դեռահասները կկարողանան հաղթահարել այն խնդիրները և խոչընդոտները, որոնց կհանդիպեն կյանքում: Մենք չենք մոռանում, որ մենք կարող ենք դեռահասի կյանքում այն մի քանի մեծահասակներից լինել, ովքեր լսում են նրանց:

hy
en_US hy