Մերի Մանուկյան

Ըստ իս ծրագիր շատ կարևոր է: Նրա նշանակությունը շատ մեծ է ու շատ արժեքավոր: Ծրագիրը կարևոր շրջան է դառնում դեռահասի կյանքում, որը վստահ եմ իր հետքն է թողնելու նրա հետագա կյանքի ընթացքում: Առանձնահատուկ նշանակություն ունեն անհատական հանդիպումները, որի ժամանակ նա հնարավորություն ունի խոսելու, հարցնելու, քննարկելու ցանկացած իրեն անհանգստացնող, հուզող հարց ու իրեն զգալու ազատ, զգալու իր կարևորությունը, որ յուրաքանչյուր պահի կա իրեն լսող մարդ, ով պատրաստ է իրեն օգնելու:

Սուսաննա Պողոսյան

«Ծրագրի մասին առաջին անգամ իմացել եմ համակուրսեցիներիցս,միանգամից հետաքրքրեց ինձ,հատկապես նրանով ,որ աշխատում եք դեռահասության տարիքի աղջիկների հետ: Մասնագիտությամբ ապագա հոգեբան եմ և ցանկություն ունեցա մասնակցություն ունենալ ծրագրին,քանի որ վստահ էի, որ նոր հմտություններ կստանամ այդ տարիքի երեխաների հետ աշխատելու համար; Հետաքրքիր էր իմանալ թե Ո՞վ է մենթորը, ո՞վ է մենթին ,որն է մենթորի առաքելությունը և նրա դերը մենթիի կյանքում: Խմբակային հանդիպումներից հետո ցանկությունս մեծ էր աշխատել մենթիներից Սուսաննայի հետ և զուգադիպությամբ նա էլ ինձ էր ընտրել:Մենք բնավորությամբ շատ նման ենք իրար և հեշտ կհասկանանք միմյանց,հուսով եմ որ արդյունավետ կաշխատենք միմյանց հետ »:

Լիանա Համբարյան

Նոր Լույսն ինձ հնարավորություն է տվել բացահայտել ինքս ինձ, կարողանալ ճիշտ հաղորդակցվել թե դեռահասների, և թե իմ հասակակիցների հետ։ Նոր Լույսում ես հնարավորություն եմ ունեցել իմ գիտելիքները փոխանցել մենթիիս և փոխանցացիցս էլ ավելի ստանալ վերապատրաստումների և խմբակայինների ժամանակ։ Ի վերջո Նոր Լույսը ինձ տվել է ձեզ։

Բուրաս Հովհաննիսյան

Նոր Լույսը ինձ հնարավորություն ընձեռեց պրակտիկ կերպով աշխատել դեռահաս աղջիկների հետ, պատասխանատվություն կրել նրանց կյանքի հմտությունների ձեռքբերման համար, դառնալ այն մարդը ով կարող է ցանկացած իրավիճակում օգնել և խորհուրդ տալ, և ինչու չէ աշխատելով դեռահասների հետ ես ինքս նրանց հետ միասին ձեռք բերեցի պատասխանատվություն, համբերատարություն և հպարտ եմ, որ կարող եմ օգնել դեռահասին լինել կայացած և ինքնավստահ:

Արփի Համբարյան

Ծրագրին արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում, այն առաջին հերթին ինձ մեծ հնարավորություններ տվեց, ձեռք բերեցի շատ լավ ընկերներ, մասնագիտական առումով տվեց փորձ, գիտելիքներ, հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ:

Նման ծրագրերը շատ կարևոր են Գյումրիի համար, քանի որ դեռահաս աղջիկները շատ քիչ հնարավորություններ ունեն ինքնաարտահայտվելու ու ոչ ֆորմալ գիտելիքներ ստանալու, իսկ այս ծրագիրը նրանց համար լավ հարթակ է հանդիսանում առաջ շարժվելու ու հաջողությունների հասնելու համար: Բացի այդ դեռահաս աղջիկներն, իրենց կյանքի կարևորագույն և վճռորոշ փուլում ձեռք են բերում լավ ընկերոջ, լավ մարդու ով իր օգնության ձեռքն է մեկնում դեպի իրեն:

Նելլի Ղազարյան

Մոտ մեկ տարի առաջ ես հայտվեցի ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում` «Նոր Լույս» մենթորինգ ծրագրի շրջանակներում: Կամավորությունն ինձ համար ինչ-որ մեկին օգտակար լինելու ցանկությունն է, և այդ ցանկությունը կրկնապատկվում է երբ երեխաների հետ ես աշխատում: Իսկ փոխհատուցումն էլ փոքրիների տված սերն ու ջերմությունն է: Սոեփական ջանքերը, կարողությունները, ժամանակը հասարակությանը ծառայեցնելը որոշակի կուլտորրայի արդյունք է: հայաստանում կամավորական աշխատանքում բազմաթիվ բացեր կան , գուցե դա պատճառ է նաև երկրի սոցիալ- տնտեսկան խնդիրների: Երիտասարդները առաջնահերթ խնդիր ունեն գումար վաստակելու, ֆինանսական կայունություն ձեռքբերելու` հետևաբար կամավորական աշխատանքի համար էլ շատ ժամանակ չի մնում: Եթե ապրելու և գումար աշխատելու խնդիր չլիներ, առավել հաճախ կզբաղվեի կամավորությամբ:

Տաթև Բալոյան

Արդեն 2 տարի է ինչ «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ում կամավոր եմ: Ծրագիրն ինձ տվել է այնպիսի հմտություններ, որոնք օգնել և օգնում են ինձ թե´ մասնագիտական գործունեության ոլորտում, և թե´ որպես անհատ կայանալու գործընթացում: Մենթորինգ ծրագիրը ինձ նաև օգնել է կատարել մասնագիտական առաջին քայլերս: Ոչ միայն օգնել է կատարել, այլև հավատացել է իմ ուժերին և դրանով առավել ինքնավստահ է դարձրել ինձ: Շնորհակալություն եմ հայտնում Նոր Լույսին ինքնակայացման հարթակ տրամադրելու և վստահելու համար:

 

Դիանա Նիկոլյան

Նոր լույսը քաղաքի եզակի վայրերից է, որտեղ քեզ գնահատված ես զգում: Հաճելի անձնակազմ, յուրօրինակ շփում, լավ մոտեցում: Խաղերի ու սեմինարների պաշարը անսպառ է: Շնորհակալություն:

Արևիկ Քոչարյան

Նոր լույսը ինձ տվեց լավ ապագա ունենալու հեռանկար: Նոր Լույսում ես ձեռք բերեցի բազմաթիվ ընկերներներ և նոր ընտանիք : Նոր Լույսը ինձ դարձրեց ինքնքվստահ , հասուն: Այնպիսին ինձ դարձրեց որ ես հիմա կարողանում եմ հաստատուն ու ամուր կանգնել ոտքերիս վրա: Նոր Լույսում ես կարողացա սովորել ու կիրառել բազմաթիվ հմտություններ, որոնք ավելի մեծացրեցին գիտելիքներիս պաշարը: Նոր Լույսի շնորհիվ ես կարողացա ուսում ստանալ և ավարտել: Իսկ հիմա աշխատում եմ իմ մասնագիտությամբ։

Ռիմա Հակոբյան

Երբ իմացա «Նոր Լույս» կազմակերպության մենթորինգ ծրագրի մասին առանձնահատուկ ոչ մի զգացողություն չունեի, քանի որ տեղեկացված չէի, և հենց այդ պատճառով էլ մասնակցեցի: Մասնակցեցի և չփոշմանեցի, քանի որ «Նոր Լույսը» ինձ տվեց փորձ` աշխատելու դեռահասների հետ, պարզելու նրանց հոգեբանությունը, և կարևորներից տվեց այն որ ես ճանաչեցի մարդկանց ովքեր շնորհակալության են արժանի ` իրենց կատարած աշխատանքի համար: Շնորհակալ եմ ձեզ «Նոր Լույս»-ի անձնակազմ:

Լաուրա Գրիգորյան

«Նոր Լույս» ՀԿ-ն կատարում է անասելի մեծ գործ՝ փորձելով օգնել դեռահասներին հաղթահարել մի շարք խնդիրներ, որոնք շատ հաճախ հանդիպում են իրենց ճանապարհին կյաքի այս շրջանում։ «Նոր Լույսի» ՀԿ֊ն կապող կամուրջ է երիտասարդների և դեռահասների համար։ «Նոր Լույս»֊ը ինձ օգնեց բացհայտել ինձ, գտնել իմ թույլ ու ուժեղ կողմերը, այն զարգացման ուղի է և՛ դեռահասների, և՛ երիտասարդներիս համար։

Նառա Համազասպյան

Նոր Լույսն ինձ տվել է բազմաթիվ հմտություններ` բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, ինքնաճանաչում: Նոր Լույսի շնորհիվ հիմա, որպես կայացած մենթոր աշխատում եմ դեռահաս աղջիկների հետ օգնելով նրանց ինքնաբացահայտման, ինքնաճանաչման և ինքնագնահատակի կայացման գործում։

Քաղցրիկ Գրեյան

Nor Luyce is the place that allows teenagers to reveal their personalities, understand their emotions and psychological characteristics. This is the place where not only the mentee but also the mentor learn a lot of important life-skills and  gain knowledge. When you become a mentor at Nor Luyce, you become a part of a huge family, which brings joy and happiness to everyone.

Ֆլորա Մկրտչյան

Նոր Լույսն ինձ տվեց հնարավորություն ինքս ինձ, խելացի և բանիմաց բազմամասնագիտական թիմի աջակցությամբ ստանալու բարձրագույն կրթություն, լինել մենթոր և օգնել դեռահաս աղջիկներին` ինքնաճանաչման և ինքնակայացման գործում:

Լիզա Քոչարյան

Նոր լույս մենթորինգ կենտրոնը իր հատկանշական դերն ունեցավ իմ կյանքում։ Այս 8 ամիսների ընթացքում ես ավելի շատ և առավել խորը բացահայտեցի ինձ քան կյանքիս բոլոր 20 տարիների ընթացքում։ Այն հիանալի հնարավորություն էր ճանաչելու և հասկանալու ինչպես ինձ և իմ հույզերը այնպես էլ իմ կրտսեր ընկերջը, ով իր կյանքի հսկայական քայլերից մի քանիսը իր իսկ ցանկությամբ պետք է ինձ հետ քայլեր։ Նոր լույսում ես սովորեցի խոսել ինքս իմ մասին այնքան անկեղծորեն և ազատ, որքան երևի թե երբեք չէի փորձել և չեմ վախենա ասել, որ չէի էլ փորձի եթե չլիներ Նոր Լույսը։

Նոր Լույսն իսկապես իմ կյանք նոր լույս մտցրեց և լինելով կենտրոնի կամավոր ինձ համարում եմ նաև շահառու, չնայած որ որպես այդպիսին երբեք էլ չեմ եղել։ Կենտրոնի ողջ անզնակազմին նորանոր լույեր եմ ցանկանում եմ և թող լույսը ձեր կյանքից երբեք չհեռանա։

Լենա Մովսիսյան

«Նոր Լույսը» ինձ տվեց շատ թանկ գիտելիքներ , մասնագիտական աճ: Այն փոխեց իմ տեսակետը դեռահասների վերաբերյալ , ինչու ոչ նաև իմ անձնական որակների մեջ բացահայտում /համբերատարության տեսքով/: Շնորհակալ եմ:

Ալվարդ Կարա-Գևորգյան

 

Ծրագիրն ինձ հնարավորություն է տալիս շփվել պրոֆեսիոնալ անձնակազմի հետ, նոր ինֆորմացիա ստանալ կարևոր թեմաների մասին և կամավորության փորձ ձեռք բերել: Շնորհակալություն մասնակցելու հնարավորություն տալու համար:

Անահիտ Արիստակեսյան

Լսելով Նոր լույսի մասին շրջապատից` ինքս ցանկացա մասնակցել ծրագրին ու լինել մենթոր: Նոր Լույսն ինձ տվեց մեծ նվեր ` իմ մենթիին: Մեզ երկուսիս համար հաճելի է միմյանց հետ աշխատելը:

Ես այստեղ հնարավորություն ունեցա մասնակցել վերապատրաստումների և խմբակային ուսուցողական հանդիպումների որոնց արդյունքում ձեռք բերեցի մեծ գիտելիքներ:

Արփինե Բիշարյան

Ես Բիշարյան Արփինեն եմ։Սովորում եմ ՇՊՀ-ում. հոգեբանության բաժնի առաջին կուրսի ուսանող եմ ։ «Նոր Լույս» ՀԿ-ի ծրագիրն ինձ հնարավորություն է տալիս իմ մասնագիտության մեջ հմտանալ, առաջին կուրսից փորձ ձեռք բերել և լրացուցիչ գիտելիք ստանալ…

Գոհար Գրիգորյան

Նոր Լույսը շատ լավ ու հնարավորություններ տվող կազմակերպություն է թե’ մենթորների, թե’ մենթիների համար: Նոր Լույսը օգնում է Ձեռք բերել մի շարք դրական արժեքներ, օգնում է զարգանալ և կայանալ:

Էմմա Կարապետյան

 Ծրագիրը համարում եմ օգտակար և մենթիի համար, և մենթորի, քանի որ մենթորները փորձ են ձեռք բերում ճանաչելով դեռահասների հոգեբանությունը։ Ծրագիրը տալիս է հնարավորություն վերապատրաստումների ընթացքում ստացած գիտելիքները կիրառել գործնականում և հնարավորինս օգնել դեռահասներին տվյալ բարդ ժամանակաշրջանում խուսափել վնասակար ազդեցությունն 

Լիդա Հերոյան

Նոր Լույսը և կամավորությունը ինձ տվեց նոր գիտելիքներ,փորձ` դեռահասների հետ աշխատելու հմտությունե ր: Վստահ եմ,մոտակա մի քանի ամիսները կկարողանամ ռացիոնալ օգտագործել,ի օգուտ իմ մենթիի և իմ ապագա մասնագիտական զարգացման համար :

Կարինե Հարությունյան

«Նոր լույս» ՀԿ-ն իրական լույս է բոլոր մենթիների համար , այս կազմակերպության շնորհիվ ճգնաժամային տարիքում գտնվող երեխաները կարողանում են հեշտությամբ հաղթահարել այդ շրջանի դժվարություններն ու կայանալ որպես հասուն անձինք: Կենտրոնը լայն հնարավորություններ է ընձեռում այն ուսանողներին, ովքեր կարիք ունեն մասնագիտական փորձի ու զարգացման, կամավորության շնորհիվ կամավորները կարողանում ենք հասնել մասնագիտական աճի, ծավալուն գիտելիքների, ձեռք են բերում նոր , հաճելի շրջապատ ու կարողանում ենք ինքնաիրացվել:

Մարիետա Գրիգորյան

Նոր Լույսը ինձ տվեց ու տալիս է գիտելիքներ՝ ինչպես մասնագիտական այնպես էլ մարդկանց հետ շփման մեջ։ Ծրագիրը օգտակար է դեռահասների համար հաղթահարել իրենց ճգնաժամային տարիքը։ Ծրագիրը պետք է դեռ շատ տարիների կյանք ունենա՝օգնելու մյուս սերունդներին ևս։ 

Նաթելա Հովհաննիսյան

Նոր Լույսում հաճախում եմ արդեն գրեթե հինգ ամիս , և այդ ամիսները թողել են իրենց դրական ազդեցությունը։Նոր լույսը հնարավորություն է տալիս մտածել սահմաններից դուրս, լինել ազնիվ, մտնել դիմացինի դրության մեջ։ Մենթոր լինելը պատասխանատու գործ է թե իմ և թե մենթիի համար։

Շուշաննա Սահակյան

Նոր Լուսն ինձ հնարավորություն ընձեռեց մասնագիտական գիտելիքներ ստանալ, փորձել ինքս ինձ հասկանալ ընդունակությունների ս սահամանը, աշխատել դեռահաս աղջկա հետ ով ունի տարիքային բարդույթներ։ Ձեռք բերել պրակտիկա հետագա մասանգիտական գործունեության ծավալման համար։ Ծրագիրը ենքան դրակն է որ մեզ սկսնակ հոգեբաններիս հնարավորություն է տալիս ինչ որ չափով կայանալու և ձեռք բերլու այնպիսի մասնագիտական գիտելիքներ որոնք դժվար թե կարողանայինք ձեռք բերել համալսարանում։

Պայծառ Զաքարյան

Իմ կարծիքով օգտակար ծրագիր է թե՛ մեզ համար,եւ թե՛ մենթիների,որովհետեւ բացի համալսարանում սովորած գիտելիքներից այլ կարևոր գիտելիքներ ևս ստանում ենք,իսկ մենթիներին էլ փորձում ենք օգնել հեշտությամբ հաղթահարել դեռահասության տարիքը։❤ 

Ռիմա Կարճիկյան

Նոր Լույս ՀԿ-ն ինձ տվել է հնարավորություն ոչ միայն ընդլայնել ընկերներիս, մտերիմներիս շրջանակը, այլեւ ծանոթանալ դեռահասի հետ, ով տվյալ դեպքում ունի հասարակության մեջ ազատ շփման բարդույթներ։ Նոր Լույսի շնորհիվ ես եւ իմ մենթին փորձում ենք կոտրել կարծրատիպերն ու վերացնել կոմպլեքսները, ինչն իմ կարծիքով մեծ օգուտ է մենթիիս համար հետագա շփման մեջ ազատ լինելու համար։

Սիրանուշ Ադամյան

Իրականում Նոր Լույսի գործունեությունը ավելի արժևոր է քան պատկերացնում ենք։ Օգնելով ինչ որ մի դեռահասի ՝ մենք օգնում ենք նաև ինքներս մեզ, գիտակցելով կյանքի իրական արժեքները։ Բացի նրանից որ դեռահասի կյանքում կարող ենք ինչ որ բան փոխել, նաև Նոր Լույսի շնորհիվ ձեռք ենք բերում շատ լավ ընկերներ և ծանոթներ։ Հուսամ Նոր Լույսը էլ ավելի կծաղկի իր գործունեությամբ, և ես ինքս շատ շնորհակալ եմ այս կենտրոնին ինձ մի նոր կյանքի էտապի շանս ընձեռնելու համար։ Իսկ աշխատակազմի մասին պարզապես խոսք չկա❤️ Հրաշալի մթնոլորտ❤️ բարձր մակարդակ❤️

Անահիտ Վահրամյան

Իրականում Նոր Լույսի գործունեությունը ավելի արժևոր է քան պատկերացնում ենք։ Օգնելով ինչ որ մի դեռահասի ՝ մենք օգնում ենք նաև ինքներս մեզ, գիտակցելով կյանքի իրական արժեքները։ Բացի նրանից որ դեռահասի կյանքում կարող ենք ինչ որ բան փոխել, նաև Նոր Լույսի շնորհիվ ձեռք ենք բերում շատ լավ ընկերներ և ծանոթներ։ Հուսամ Նոր Լույսը էլ ավելի կծաղկի իր գործունեությամբ, և ես ինքս շատ շնորհակալ եմ այս կենտրոնին ինձ մի նոր կյանքի էտապի շանս ընձեռնելու համար։ Իսկ աշխատակազմի մասին պարզապես խոսք չկա❤️ Հրաշալի մթնոլորտ❤️ բարձր մակարդակ❤️

Վիկա Կարապետյան

Ես Կարապետյան Վիկան եմ, 19 ատրեկան, սովորում եմ` ՇՊՀ-ում, մասնագիտությամբ ապագա հոգեբան եմ: Նոր լույսն ինձ հնարավորություն տվեց կամավորության առաջին փորձը կատարել, իմ մասնագիտական գիտելիքները կիրառել մենթիների հետ աշխատանքում: Կենտրոնն ինձ տվել է շատ մեծ փորձ, որը հիմք կհանդիսանա հետագայում իմ մասնագիտական աճի համար: Շնորհակալություն:

Տաթև Ներսիսյան

Ես կարծում եմ, որ մեր երկիրը կարիք ունի նման օգտակար, հիանալի ու ակտիվ կազմակերպությունների։ Այն հնարավորություն է տալիս բացահայտել ինքդ քեզ, լուծել քո ներքին խնդիրները, և այնուհետև օգնել մյուսներին։ Ինչպես նաև իր տված պրակտիկ փորձը մեծ առաջընթաց է ապահովում թե՛ ուսման մեջ և թե՛ առօրյա կյանքում։ Եվ վերջում ավելացնեմ, որ շատ ուրախ եմ գտնվել «Նոր Լույս» Հկ-ում։

Կարինե Հարությունյան

Ես կարծում եմ, որ մեր երկիրը կարիք ունի նման օգտակար, հիանալի ու ակտիվ կազմակերպությունների։ Այն հնարավորություն է տալիս բացահայտել ինքդ քեզ, լուծել քո ներքին խնդիրները, և այնուհետև օգնել մյուսներին։ Ինչպես նաև իր տված պրակտիկ փորձը մեծ առաջընթաց է ապահովում թե՛ ուսման մեջ և թե՛ առօրյա կյանքում։ Եվ վերջում ավելացնեմ, որ շատ ուրախ եմ գտնվել «Նոր Լույս» Հկ-ում։

Մելինե Ջեյրանյան

Ես շնորհակալ եմ Նոր Լույսի թիմին ՝ ստացածս հմտություններն օգտագործելու հնարավորություն ընձեռելու համար։ Նրանք ինձ օգնեցին ձեռք բերել ավելի գործնական հմտություններ։ Ես նաեւ շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցա լինել օգտակար դեռահասների համար։
hy
en_US hy