Սիլվա

Նոր Լույսի խմբակային հանդիպումները շատ հաճելի են սովորել եմ հաղթահարել վախերս, վեճերը և դուրս գալ նման այլ իրավիճակներից: Մենթորիս շնորհիվ դարձել եմ շատ ավելի աշխատասեր, լավատես և նրա շնորհիվ սովորել եմ այն ամենը ինչը մինչ այդ չգիտեի: 

Հասմիկ

Նոր լույսն օգնեց ինձ ճանաչել ընկեր սուսիկին ու ինքն էլ ինձ: Նոր Լույսի շնորհիվ ես ձեռք բերեցի ընկերներ, դարձա ավելի ազատ, ավելի ինքնավստահ, ստացա շատ գիտելիքներ տարբեր բնագավառներից և զարգացա: 

Գյուլնարա

Նոր լույսն ինձ տվել է մի գեղեցիկ ու բարի մենթորի` ընկեր Լիանային, ով ինձ միշտ խրախուսում ու լավ խորհուրդներ է տալիս: Նոր Լույսը նաև ինձ տվել է անգլերեն և համակարգիչ սովորելու հնարավորություն: 

Աիդա

Նոր Լույսն ինձ տվել է սեր, գիտելիք, ինքնավստահություն, լավ էմոցիաներ, նոր ընկերներ, ուրախություն և շատ այլ լավ գիտելիքներ: 

Անուշ

Ինձ Նոր Լույսը տվեց բազում գիտելիքներ: Այդ գիտելիքները կիրառական են` այսինքն ես կարող եմ Նոր լույսի տված գիտելիքները օգտագործել իմ շրջապատում : Ես ունեցա նոր ընկերներ, որոնք կարող են դժվար պահերին ինձ օգնել: Ես արդեն դարձել եմ Նոր լույսի մի մասնիկը և առանց Նոր Լույսի ինձ չեմ պատկերացնում:

Անի

Նոր Լույս ասելիս հասկանում եմ մեծ ընտանիք: Նոր Լույսի մաս լինելը թույլ տվեց ինձ ինքնավստահություն ձեռք բերել և հավատալ ինձ: Ես գտա իմ «լույսը» հենց առաջին իսկ օրվանից, երբ ձեռք բերեցի շատ լավ ընկերներ և հիանալի անձնակազմ, որը միշտ պատրաստ է աջակցելու: Ես հայտնաբերեցի փոքր և գեղեցիկ ընտանիք, որտեղ մեծ սեր և ջերմություն կա: Կարծում եմ, որ գտա իմ լույսը, որովհետև ես ձեռք բերեցի կյանքի ամենամեծ բանը ՝ գնալ առաջ և երբեք չհանձնվել: Ես շատ բան ունեմ ասելու: Այնուամենայնիվ, ես ուզում եմ ամփոփել ասելով, որ Նոր Լույսը ամենակարևոր տեղերից մեկն է, որտեղ իմ լույսն է և դրա մի մասը կազմող մարդիկ:

 

Թերեզա

Նոր լույսը ինձ հնարավորություն տվեց հասկանալ ինքս ինձ, մտնել դիմացինիս դրության մեջ, ձեռք բերեցի ինքնավստահություն նաև ուևնեցա հարազատ ու անփոխարինելի ընկերներ:

Հերիքնազ

Ես «Նոր Լույս» հաճախում եմ արդեն 3 տարի: Այս 3 տարիների ընթացքում ստացել եմ շատ գիտելիքենր և ձեռք բերել` մի շարք հմտություններ, որոնք ինձ հնարավորություն են տվել ավելի մրցունակ լինել իմ հասակակիցների շրջանում: «Նոր Լույսը» ինձ համար դարձել է երկրորդ տուն . Այն տան պես հարազատ է, ջերմ: «Նոր Լույս»-ի անձնակազմը և կարճ ժամանակում ձեռք բերած ընկերներս` բարի, մտերիմ, հոգատար: «Նոր Լույս»-ում տիրող մթնոլորտը միշտ դրական է, ամեն հանդիպում հետաքրքիր` լի կարծիքներով, քննարկումներով և խորհուրդներով:

Ռուզան

Նոր Լույսն ինձ տվել է` գիտելիքներ, համակարգչային հմտություններ: Նոր Լույսի շնորհիվ ես կարողացա ազատ լինել, ավելի ինքնավստահ դառնալ:

Նոր Լույսում ամեն ինձ հետաքրքիր է անցնում:

Ասյա

Նոր Լույսն օգնել է բացահայտել ինքս ինձ, իմ թույլ ու ուժեղ կողմերը: Ես Նոր Լույսի միջոցով սովորել եմ համակարգչային հմտություններ: Շուտով արդեն կտիրապետեմ անգլերեն լեզվին:

Նոր լույսն ինձ համար, կյանքի նոր բացահայտում էր:

 

Արուսյակ

Նոր Լույսն ինձ տվել է շատ ընկերներ, գիտելիքներ, հմտություններ: Նոր Լույսի միջոցով ես բացահայտեցի ինքս ինձ: Նոր Լույսը իմ կյանքում մի մեծ պատմություն է, որը երբեք էլ չի ավարտվի:

Իզաբել

«Նոր լույս» ՀԿ-ն իմ ճանապարհը դարձրեց լուսավոր։ Յուրաքանչյուր հանդիպում մշակութային էր, հարուստ էր հոգևոր մեծ սնունդով։ Ավելի ուշ հարստացրի համակարգչային գիտելիքներս և հնարավորություն ունեցա ինձ դրսևորել հանդիսատեսի առջև։ Իսկ այս տարին բոլորովին տարբեր է. հնարավորություն ունեցանք ծանոթանալու շատ-շատ հայտնի մարդկանց, մտավորականների հետ։

Մնում է միայն ասել՝ անչա՜փ շնորհակալ եմ քեզ՝ «Նոր լույս» կենտրոն։

 

Մարինե

«Նոր Լույսը» ինձ տվել է լավ մենթոր, ով կյանքում մեծ դեր խաղաց ու մինչև հիմա էլ կողքիս է, ինձ անփախարինելի պարգև է իմ մենթորը: «Նոր Լույսը» շնորհիվ ձեռք բերեցի նոր ընեկերներ, ովքեր ամբողջ կյանքի համար են: Ստացանք նոր գիտելիքներ` համակարգչի և անգելերնի վերաբերյալ: «Նոր Լույսը» բանալի է և թալիսման մեր կյանքի համար, այն մեր մեջ կերտեց ուժեղ անհատի գաղափարը: Տարբեր պրեզենտացիաների միջոցով մենք ստացել ենք շատ պիտանի գիտելիքենր և դրանք օգտագործելու հմտություններ:

Սիլվի

«Նոր Լույս» ՀԿ-ն զբաղվում է երեխաների զարգացմամբ, առաջխաղացմամաբ, դաստիարակությամբ:

Այն ինձ օգնել է ավելացնել գիտելիքներիս պաշարը, զարգացնել հմտություններս, ավելի ինքնավստահ ու աշխատասեր լինել:

 

Նինա

Նոր լույսի շնորհիվ գտա ինքս ինձ, գտա շատ հարազատ մարդկանց, ովքեր միշտ ու ամեն հարցով իմ կողքին են:

Նոր Լույսն ինձ տվել է նոր, լավ ընկերներ, Նոր Լույսի սեմինարների ընթացքում ձեռք եմ բերել բազմաթիվ հմտություններ, թե´ համակարգչային, թե´ մասնագիտական:

hy
en_US hy